Հավաքածուն բաղկացած է հիմնական, դասական և երեկոյան հագուստներից: Սկզբում ընտրիր քո ոճը:
Սևը գույն չէ, այն ընդամենը այլ գույների մուգ երանգ է: Սևը կարող է լինել կարմիր, կանաչ կամ կապույտ երանգի: Սովորիր համադրել այդ երանգները և ընտրիր քո նախընտրած սևի երանգը:
Պատվերը ստանալուց հետո մենք կկապվենք ձեզ հետ և հավելյալ տեղեկություններ ստանալուց հետո կգրանցի այն: 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ձեր պատվերը կառաքվի նշված հասցեով:
Մենք `Just Black- ի նորաձեւության թիմը, ստեղծել ենք հագուստի ապրանքանիշ, որը արտադրում է միայն սև հագուստ: Մենք վստահ ենք, որ սևն ամենադրական գույնն է, ավելին` սևը հասարակ գույն չէ, չէ ո՞ր սևն իր մեջ կրում է բնության բոլոր գույները: Just Black- ը տրամադրում է հագուստ եւ աքսեսուարներ տղամարդկանց, բոլոր հասակի կանանց և երեխաների համար: Սա բացառիկ ու չկրկնվող հագուստի ու աքսեսուարների ապրանքանիշ է: Մենք վստահ ենք, որ հայկական շուկայում նման գաղափարներով առաջնորդվող հագուստի ապրանքանիշ ու իրեր չեք գտնի:
Just Black- ը կամուրջ է, որը ոչ միայն միավորում է բոլոր գույները: Այն նաև համարում ենք աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի միասնական ուժի խորհրդանիշը: Մեր գաղափարախոսությունն է օգտագործել սևի խորհրդավոր ու ուժեղ երանգները, միավորել անցյալը, ներկան ու ապագան: Օգտագործել նորաձեւության ոլորտում ավանդականի ու ժամանակակից տեխնոլոգիաների գիտելիքները:
Օգտվելով Just Black ապրանքանիշի օնլայն կանութից` justblack.am կայքից, Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք և ըստ անհրաժեշտության տպել ու պահել Ձեզ մոտ: Առաքման և վճարման հետ կապված պայմաններին կարող եք ծանոթանալ Առաքում և վճարում բաժնում:
«JustBlack,am» և «Մենք» տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող “Ե Փրոդաքշն” ՍՊԸ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): «Դուք» տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»:
Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն
Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:
justbkalc.am-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ (emails).
Ի պատասխան Ձեր նամակների
Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:
Հղումներ
Կայքում տեղադրված որոշ հղումներ կարող են տանել դեպի այլ կայքեր, որոնք justblack.am-ի վերահսկողության տակ չեն գտնվում: Այսպիսի հղումներից որևէ մեկը սեղմելիս Դուք լքում եք justblack.am կայքը: Սույն պայմանների կիրառությունը չի տարածվում այն կայքերի վրա, ուր Դուք տեղափոխվել եք` սեղմելով justblack.am-ում տեղադրված հղումները:
Կայքի պատասխանատվությունը
justblack.am- կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
Առաքման պահից սկսած ապրանքը հայտնվում է Ձեր տնօրինության տակ, և Ընկերությունը դրա որակի և ամբողջականության առումով ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմաններից որևէ մեկը լիազոր մարմնի կողմից ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անկիրառելի, այդ պայմանը կանջատվի մնացած պայմաններից, որոնք կշարունակեն վավեր համարվել:
Առաքում և վճարում
Տարածքը – Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի մԻացյալ նահանգներ
Արժեքը
Երևան - 1000 դրամ
Արտերկիր 1կմ` 24 000 - 32 000 դրամ (EMS փոստ)
Պատվերը պատրաստ կլինի 2-5 աշխատամքային օրվա ընթացում , իսկ արտերկրի առաքումը կժամանի և 7-8 աշպատանքաային օրա ընթացքում:
Աշխատանքային և առաքման ժամերը- 10:00- 00:00
Վճարումն իրականացվում է անկանխիկ բանկային քարտերի` VISA, MASTERCARD, ARCA և կանխիկ տարբերակով: Հետվերդարաձի պայմանը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ:
Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը խիստ կարևոր է մեզ համար, ուստի մենք մշակել ենք սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը, պարզաբանելու, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում Ձեր անձնական տվյալները: Մենք ապահովում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը և վստահեցնում, որ այն չի կարող փոխանցվել այլ անձանց:
Տեղեկությունների հավաքագրումը
Մենք կարող ենք հավաքագրել, պահել և օգտագործել հետևյալ անձնական տեղեկությունները.
անուն-ազգանուն, էլ. փոստի հասցե, բնակության հասցե, հեռախոսահամար,
առաքման հասցե, առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկություն,
մեզ հետ կատարված նամակագրությունը (չաթ, էլեկտրոնային նամակներ),
բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով: Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Arca և VPOS վճարային համակարգերի միջոցով,
կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն:
Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման հիմնական նպատակը Ձեզ ապահով, բարձրակարգ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մեզ` օգտագործելու Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով`
Ձեր պատվիրած ծառայությունների մատուցման և անհրաժեշտ օգնության տրամադրման,
մեր առաջարկած ծառայությունների, ինչպես նաև գովազդի կանոնակարգման և կատարելագործման,
լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության պարագայում Ձեզ հետ կապ հաստատելու,
Ձեր կողմից կատարված պատվերը հաստատող, ինչպես նաև սխալ կամ թերի լրացված դաշտերի մասին տեղեկացնող և այլ բնույթի էլեկտրոնային նամակների ուղարկման (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը):
Հաշվի պաշտպանվածություն
Ձեր գաղտնաբառը հաշիվ մուտք գործելու Ձեր բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործե’ք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե, այնուամենայնիվ, փոխանցել եք Ձեր տվյալներն այլոց, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում կարող եք վերականգնել այն կայքի օգնությամբ:
Հեռախոս : (+374) 94 210111
Էլ.հասցե : justblackfashion@gmail.com
Հասցե : Պուշկին 43